Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Լևոն ԼԱՃԻԿՅԱՆ. Բոլորիս կյանքն ակամա բաժանվեց երկու մասի՝ մինչև երկրաշարժն ու դրանից հետո

Լևոն ԼԱՃԻԿՅԱՆ. Բոլորիս կյանքն ակամա բաժանվեց երկու մասի՝ մինչև երկրաշարժն ու դրանից հետո
05.12.2013 | 11:28

Դժվար է հավատալ, թե մի քանի օրից կլրանա քառորդ դարն այն չարաղետ երկրաշարժի, որ պատուհասեց նաև իմ ծննդավայր Լենինական-Գյումրին: Մի քանի վայրկյանում տակնուվրա եղան ոչ միայն մեր մեծ ու փոքր բնակավայրերը, այլև մեր հոգիները: Ու բոլորիս կյանքն ակամա բաժանվեց երկու մասի` մինչև երկրաշարժն ու դրանից հետո: Առնվազն ամիսը մեկ անգամ այցելում եմ իմ հայրենի քաղաք. գնում եմ հոգուս հավասարակշռությունը վերականգնելու, ինքս ինձ վերագտնելու, նաև գեղեցիկի նոր չափաբաժնով սիրտս լցնելու համար: Գեղեցիկի հանդեպ նախաստեղծ սեր կա այս քաղաքում: Այն ամենուր է: Մնում է տեսնել ու զգալ այն: Նաև` գնահատել:

Դիտվել է՝ 3766

Մեկնաբանություններ